Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

42.1 մլրդ դոլար. Toyota-ն աշխարհի ամենաթանկ ավտոբրենդն է. Forbes

$
0
0

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը հեղինակավոր Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաթանկ ավտոբրենդը, որի արժեքը գնահատվել է 42.1 մլրդ դոլար:

 

Ինչպես նշում է motor.ru-ն, ընդհանուր առմամբ, Toyota-ի արժեքը 1 տարում աճել է 11 տոկոսով, ինչը բավական տպավորիչ արդյունք է:

 

Աշխարհի ամենաթանկ ավտոբրենդների շրջանում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են BMW և, համապատասխանաբար, Mercedes-Benz ընկերությունները, որոնց արժեքը կազմել է 28.8 և 26 մլրդ դոլար:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Forbes-ի կազմած ամենաթանկարժեք բրենդների վարկանշային աղյուսակում ներառված է 12 մեքենաշինական ընկերություն` Toyota, BMW, Mercedes-Benz, Honda, Ford, Audi, Chevrolet, Lexus, Porsche, Nissan, Hyundai, Volkswagen:

 

Վատագույն ցուցանիշը գրանցել է գերմանական Volkswagen-ը, որի արժեքը մեկ տարում ընկել է 5 տոկոսով` հասնելով  7.6 մլրդ ցուցանիշի:





 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>