Ստամբուլում ձերբակալվել է մի մարդ, ում կասկածում են երեկ քաղաքի զորամասերից մեկի մոտ ահաբեկչություն իրականացնելու համար։
Ինչպես տեղեկացնում է Milliyet-ը, ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով ևս 8 մարդ է ձերբակալվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր ձերբակալվածները կապ ունեն Քուրդիստանի աշխատավորական կուսակցության՝ PKK-ի հետ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում։
Ձերբակալության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Նախօրեին ականապատ ավտոմեքենայի պայթյունից Ստամբուլում 9 մարդ էր վիրավորվել։ Նրանց թվում կան զինվորականներ։