Այսօր՝ ժամը 14։00- ի սահմաններում, ՀՀ Վայոց ձորի մարզի Ելփին համայնքի տարածքում ՀՀ զինված ուժերի ՀՕՊ և ՌԷՊ ստորաբաժանումների կողմից չեզոքացվել Է հետախուզական ԱԹՍ։ Այս մասին ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է նաև, որ սարքի պատկանելիության և արտադրման մասին լրացուցիչ տեղեկությունները կհայտնեն հետո։