Պրեմիեր լիգան «Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդիին ճանաչել է Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
29-ամյա խաղացողը, ով ԱՊԼ-ի 35 խաղում դարձել է 24 գոլի հեղինակ, ավելի վաղ լավագույնն էր ճանաչվել բրիտանացի լրագրողների վարկածով:
Բացի այդ, Վարդին 2-րդ տեղն է զբաղեցրել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի քվեարկության արդյունքում, որում զիջել է միայն իր թիմակից Ռիյադ Մահրեզին: