Մեխիկոյում կայանալիք ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի 66-րդ կոնգրեսի կոնգրեսի շրջանակում ընկերական հանդիպում է կայացել ՖԻՖԱ-ի լեգենդների հավաքականի ու Մեքսիկայի ֆուտբոլային աստղերի միջև: Հանդիպումն ավարտվել է «ացտեկների»` 9:8 հաշվով հաղթանակով:
Այդ խաղում հերթական ֆուտբոլային շոուն է ցուցադրել աշխարհի կրկնակի լավագույն ֆուտբոլիստ Ռոնալդինյոն, ով դրվագներից մեկում հիասքանչ փոխանցում է կատարել Պաբլո Այմարին: