Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի պաշտպան Պեպեն բացառել է Լոնդոնի «Չելսիում» կարիերան շարունակելու հնարավորությունը:
«Շնորհակալ եմ, բայց չեմ տեղափոխվի «Չելսի»: Ամեն ինչից գոհ եմ «Ռեալում»: Երկրպագուներն ինձ սիրում են, իսկ ես անտարբեր չեմ ակումբի հանդեպ:
Զիդանը շատ լավ աշխատանք է կատարում: Թիմը կարգապահ է, լավ է հասկանում իր խնդիրը: Զինեդինը «Ռեալում» կարող է աշխատել երկար տարիներ: Նա մեծ ապագա ունի»,- Պեպեի խոսքը մեջբերում է «AS»-ը:
↧
Պեպե. Շնորհակալ եմ, բայց չեմ տեղափոխվի Չելսի
↧