ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգիում բնակվող բազմանդամ մի ընտանիք, ում անդամների ինքնությունը չի նշվում անվտանգության նկատառումներից ելնելով, հանրահայտ Powerball վիճակախաղում շահել է բազմամիլիոնանոց ջեքփոթը:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, ընտանիքի մայրը, ով ունի 7 երեխա, հաջողակ տոմսը գնել է ընդամենը 6 դոլարով: Իսկ շահած թվերի կոմբինացիայի հրապարկումից հետո պարզվել է, որ կինը շահել է 429.6 մլն դոլար:
Աղբյուրը մանրամասնում է, որ Powerball-ի պատմության մեջ սա իր մեծությամբ 6-րդ ջեքփոթն էր: Հայտնի է, որ բազմազավակ մայրը հարկային մուծումներից ու համապատասխան պահումներից հետո ստացել է 284 մլն դոլար կանխիկ գումար: