Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վերատին կրկին երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ

$
0
0

Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին ընթացիկ մրցաշրջանի ընթացքում երկրորդ անգամ երկարաձգել է իր պայմանագրի ժամկետն ակումբի հետ,- տեղեկացնում է Lefigaro.fr-ը:

 

23-ամյա իտալացին սույն թվականի փետրվարին 4-ամյա պայմանագիր էր կնքել ՊՍԺ-ի հետ: Այսօր Վերատին գործող պայմանագրի ժամկետը երկարաձգել է 1 տարով:

 

«Մենք թարմացրել ենք Մարկոյի պայմանագրի ժամկետը: Նա ցանկանում է կարիերան ավարտել ՊՍԺ-ում: Քաղաքը եւ երկրպագուները նրան հաճույք են պատճառում: Մենք բոլորս միասին ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգան»,- ընդգծել է ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles