Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում` Թուրքիայի սահմանի մոտ շաբաթ ահաբեկչություն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով ասորական «Սուտորո» աշխարհազորային ջոկատի աղբյուրին, ականապատ մեքենան պայթել է Ղամիշլի քաղաքի խաչմերուկներից մեկում:
«Նախնական տեղեկության համաձայն` Ղամիշլի քաղաքի Ալ-Հիլյալիա խաչմերուկում մեքենային պայթյունի հետևանքով մարդիկ են զոհվել, կան նաև վիրավորներ», - հայտնել է գործակալության աղբյուրը: