Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բորուսիան ոչ-ոքի խաղաց, Մխիթարյանը՝ Գերմանիայի փոխչեմպիոն. այլ արդյունքներ (տեսանյութ)

$
0
0

Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց «Քյոլին»: Հանդիպումն ավարտվեց մարտական ոչ-ոքիով՝ 2:2 հաշվով:

 

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Գոնսալո Կաստրոն եւ Մարկո Ռոյսը: Հյուրերի կազմում աչքի ընկան Անտոնի Մոդեստը եւ Միլոշ Յոյիչը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը որակազրկման պատճառով:

 

Այսպիսով, «մեղուները» Գերմանիայի 2016/17թթ. առաջնությունն ավարտեցին երկրորդ հորիզոնականում:

 

«Բորուսիա»-«Քյոլն»՝ 2:2

 

Գոլերը՝ Կաստրո (11), Ռոյս (75) - Մոդեստ (27), Յոյիչ (43)

 

Ժամկետից շուտ չեմպիոն հռչակված Մյունխենի «Բավարիան» կարողացավ Գերմանիայի 2016/17թթ. առաջնությունն ավարտել մաժորային ակորդով: Իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի սաները հաղթանակ տարան «Հանովերի» նկատմամբ:

 

«Բավարիա»-«Հանովեր»՝ 3:1

 

Գոլերը՝ Լեւանդովսկի (12), Գյոտցե (28, 54) - Սոբեխ (66)

 

Գերմանիայի առաջնության վերջին տուրում կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ հաշիվները.

«Բայեր»-«Ինգոլշտադտ»՝ 3:2

«Վոլֆսբուրգ»-«Շտուտգարտ»՝ 3:1

«Աուգսբուրգ»-«Համբուրգ»՝ 1:3

«Վերդեր»-«Այնթրախտ» Ֆ.՝ 1:0

«Հոֆենհայմ»-«Շալկե»՝ 1:4

«Մայնց»-«Հերտա»՝ 0:0

«Դարմշտադտ»-«Բորուսիա» Մ. 0:2

Այսպիսով, «Հանովերն» ու «Շտուտգարտը» դուրս մնացին Բունդեսլիգայից, իսկ  Ֆրանկֆուրտի «Այնթրախտն» իր տեղը պահպանելու համար անցումային հանդիպումներ կանցկացնի:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>