Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Իսպանիան արգելել է իր տարածքով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարին տեղափոխող ինքնաթիռի թռիչքը

$
0
0

Իսպանիան թույլտվություն չի տրամադրել իր տարածքով Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդին տեղափոխող բրիտանական ռազմական ինքնաթիռի թռիչքի համար: Այդ մասին հայտնել է The Sunday Express թերթը:
 

Միացյալ Թագավորության և Իսպանիայի միջև հարաբերություններում լարվածությունը հասել է նոր առավելագույնի այն բանից հետո, երբ թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռին, որը տեղափոխում էր ֆիլիպ Համոնդին Ջիբրալթար, արգելվել է անցնել Իսպանիայի օդային տարածքով»,- հայտնել է թերթը:

Թերթը գրում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Ջիբրալթար Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի պաշտոնական այցի ժամանակ, երբ Համոնդը համոզում էր այդտեղի բնակիչներին ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության պահպանման օգտին քվեարկելու անհրաժեշտության մեջ:

Թերթը պնդում է, որ Մեծ Բրիտանիան նախազգուշացրել է Իսպանիայի իշխանություններին, որ ինքնաթիռում Համոնդն է, սակայն այդ տեղեկությունը չի փոխել արգելքի որոշումը: Արդյունքում՝ բրիտանական ինքնաթիռը ստիպված է եղել փոխել ուղեգիծը և թռչել Պորտուգալիայի օդային տարածքով:


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>