Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մարիա Զախարովան «շուլերություն է» անվանել Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումը

$
0
0

Վաշինգտոնը և Մոսվկայի արևտմյան գործընկերները խախտել են գոյություն ունեցող պայմանավորվածությունները՝ ստեղծելով Եվրոպայում հակահրթիռային համակարգ: Այդ մասին ТВЦ հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ այդ գործողությունները «շուլերություն» անվանելով:
 

«Այն, ինչ մենք տեսնում ենք մեր արևմտյան գործընկերների կողմից, չի կարելի անվանել դավաճանություն, այն հնարավոր է միայն մոտ մարդկանցից: Եղել են ստոր քայլեր, պայմանավորվածությունների խախտումներ: Հակահրթիռային համակարգի հետ կապված շուլերություն է, թե իբր այն ստեղծվում է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ միայն Իրանի դեմ»,- ասել է դիվանագետը:

Արտաքին գործերի գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ ստեղծվող իրավիճակի առնչությամբ Մոսկվան իրավունք է իրեն վերապահում պատասխան միջոցներ ձեռնարկել:

«Հաշվի առնելով, թե ինչպես է այսօր զարգանում է իրավիճակը, իհարկե, մենք մեզ պատասխան քայլերի իրավունք ենք վերապահում»,- ընդգծել է Զախարովան:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>