Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Պուտինի հետ հանդիպման համար նախադրյալներ չկան. Վրաստանի վարչապետ

$
0
0

Վրաստանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ղեկավարի պաշտոնում ընտրված վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե ռուս-վրացական բարձր մակարդակի հանդիպման նախադրյալներ դեռ չի տեսնում:
 

Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է տեղի հեռուստատեսության եթերում:
 

Կվիրիկաշվիլին  մատնանշել է, թե Ցխինվալի իշխանությունները հայտարարած հանրաքվեն՝ Ռուսաստանին հնարավոր միացման վերաբերյալ, Հարավային Օսիայում սահմանը խախտելու համար Վրաստանի քաղաքացիների ձերբակալություններն ու վրացերենով կրթություն ստանալու իրավունքներից զրկումը:


«Ցավոք, բոլորս էլ գիտենք, որ առանց Ռուսաստանի ազդեցության նման բաներ տեղի չեն ունենում»,-ասել է նա՝ նշելով, որ այս պահին հանդիպման նախանշաններ չկան, սակայն, եթե նման զրույց լինի, ապա դա կլինի «սկզբունքային զրույց»:
 

Նրա խոսքով, եթե նախադրյալներ լինեն, Կվիրիկաշվիլին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>