Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մենք եղել ենք իշխանություն և ընդդիմություն, մենք իսկապես զգում ենք ձեր ծանր բեռը. Արամ Մանուկյան

$
0
0

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն Ազգային ժողովում ներկայացված  Ընտրական օրենսգրքի և կից ներկայցված օրենքների փաթեթի երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցի շուրջ հանդես եկավ ելույթով:

 

Անդրադառնալով հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի առաջարկին, որ կոնսոլիդացիայի դեպքում պատրաստ են արտահերթ նիստ հրավիրել, ասաց, որ իսկապես պատրաստ են գալ ընդառաջ և քննարկել:

 

«Նորից հայտարարում եմ, մեր առաջարկները վերջնագրեր չեն, շանտաժներ չեն, սրանք ուլտիմատումներ չեն, սրանք լուրջ, պատասխանատու, տրամաբանական, փորձված և իրականացվելիք առաջարկներ են, և դրա համար է, որ մենք պնդում ենք դրանք, առավել ևս, որ այն դարձել է բավական ընդարձակ, եղել է քաղաքացիական և քաղաքական ուժերի  համատեղ առաջարկ»,-ասաց նա:
 

Անդրադառնալով ցուցակների մաքրմանը՝ նա նշեց, որ ելնելով արտագաղթի աննախադեպ չափերից, հասարակության մեջ այն կարծրատիպերից կամ արդար բողոքից, որ այդտեղ է  կեղծիքների և խախտումների բնույթը,առաջարկում են այդ մարդկանց, որոնք ընդգրկված են ցուցակներում,չզրկելով ընտրական իրավունքից, կազմել երկրորդ ցուցակ կամ նշում անել հիմնական ցուցակներ վրա,  որ Հայաստանում չեն: «Այստեղ որևէ կամակորության անհնարության, ուլտիմատումի խնդիր բացարձակ չկա. փորձված տարբերակ է»,-ասաց նա:


Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև ընտրական տեղամասերում նկարահանումներին և նշեց, որ իրենց առաջարկները վստահության մթնոլորտը բարձրացնելու համար է և Ընդդիմության,  քաղաքացիական հասարակության «բերանը» փակելու  համար կոչ արեց ընդառաջ գնալ առաջարկներին, որ այդ մարդիկ խոսելու բան չունենան:

«Մենք եղած բան ենք ասում, եկեք այս կետերն անենք, չենք ասում երկնքից աստղեր բերեք»,-նշեց նա:

 

Ինչ վերաբերում է ցուցակների հրապարկմանը, ապա Արամ Մանուկյանն ասաց, որ թեև կոմպրոմիս ստացվում է, սակայն հարց բարձրացրեց, թե ինչն էր խանգարում այն հրապարակել:
Նա նշեց, որ սևեռվելով հինգ կետերի վրա չկարողացան լրջագույնս 300 էջանոց օրենքի նախագծի վրա աշխատել, քանի որ խրթին, չիրականացվող բաներ կան:

 

Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ վստահություն չի ներշնչվում: «Ձեր կողքին կանգնած ենք, երբ սահմանի վրա կռիվ կա, սակայն դա չի նշանակում՝ ինչ Ընտրական օրենսգիրք բերեք, անցնի: Կոնսոլիդացիան շատ լավ բան է, մենք այս հարցում կոմպրոմիս կունենաք, եթե մեզ ընդառաջ գնաք: Իմանալով հանդերձ, որ մենք պատասխանատու ենք, մենք եղել ենք իշխանություն և ընդդիմություն, մենք իսկապես զգում ենք ձեր ծանր բեռը, բայց մենք գիտենք, որ ունենք համախոհներ՝ միջազգային կառույցներ, քաղաքացիական հասարակություն, որ նույն բանն են ասում, մենք էլ նույն բանն ենք ասում, եկեք ընդառաջ: Ես կարծում եմ, որ դեռ ժամանակ կա, դեռ ցանկություն կա այդ խնդիրը լուծելու և մեր հիմնարար առաջարկները օրենքի կետ դարձնել»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>