Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

«Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալային խորհուրդ են տվել փոխել քաղաքացիությունն ու վերադառնալ պատմական հայրենիք

$
0
0

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի հաղթող, Ուկրաինան ներկայացնող երգչուհի Ջամալային խորհուրդ են տվել փոխել քաղաքացիությունն ու վերադառնալ պատմական հայրենիք։

 

Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Ղրիմի փոխվարչապետ Գեորգի Մուրադովը։

 

«Սա նրա հայրենիքն է»,-ընդգծել է Մուրադովը։

 

Նրա խոսքով՝ Ջամալային մնացել է փոքր միջոցառումներ իրականացնել՝ քաղաքացիությունը փոխելու հետ կապված, և վերադառնալ հայրենիք։

 

«Արտաքսման ձգձգված թեման պետք է ավարտվի, պետք է վերադառնալ։ Մենք միշտ ուրախ ենք նրան, շնորհավորում ենք ու կարծում, որ նրա օգտին տրված ռուսական քվեների մեջ եղել են նաև Ղրիմի թաթարների ձայները, որոնք այժմ մեզ մոտ՝ Ղրիմում են ապրում»,- հաղորդել է փոխվարչապետը։

 

Ջամալայի իրական անունը Սուսաննա Ջամալադինովա է։ Նրա հայրը Ղրիմի թաթար է՝ Ալիմ Ջամալադինով, մայրը՝ Գալինա Թումասովան, հայուհի է։ Երգչուհու մանկությունն անցել է Ղրիմում։

 

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝  249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>