Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հակառակորդի ռմբակոծությունից Արցախում զոհված` Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարների լիազորությունները կդադարեցվեն

$
0
0

ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Ախլաթյան և Դարբաս համայնքների ղեկավարներ Արմեն Բեգլարյանի և Մայիս Միրզոյանի լիազորությունները վաղաժամկետ կդադարեցնի:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 19-ի նիստի օրակարգում:

 

Բեգլարյանն ու Միրզոյանը զոհվել են ադրբեջանական կողմից 2016 թվականի ապրիլի 4-ին Արցախ մեկնած Սիսիանի կամավորական խմբի ավտոբուսի ռմբակոծության հետևանքով:

 

Նրանք իրենց պաշտոններում ընտրվել էին 2012 թվականի սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների արդյունքում:

 

Նշված համայնքներում կնշանակվեն համայնքի ղեկավարի նոր ընտրություններ: 

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>