Ռուսական «Գազպրոմ» ընկերության 5 եվրոպական գործընկերներ դատական կարգով պահանջում են վերանայել ռուսական գազի մատակարարման գները: Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է ընկերության հաշվետվության մեջ:
«Գազպրոմի» դեմ հայց են ներկայացրել դանիական DONG Naturgas A/S, լեհական PGNiG, թուրքական BOTAS Petroleum Pipeline Corporation, հոլանդական Gas Terra B.V. և լոնդոնյան Shell Energy Europe ընկերությունները:
DONG Naturgas A/S-ի դատական գործով լսումները կանցկացվեն 2016-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Լեհական ընկերության բողոքների շուրջ որոշում պետք է կայացվի մինչև 2017-ի հուլիսի 31-ը:
Իսկ Shell Energy Europe-ի գործով իրավարար տրիբունալ է ձևավորվել, որի լսումները կանցկացվեն 2018-ի փետրվարին: