Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը

$
0
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի  անդամների հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության հարցը: 

Ինչպես տեղեկացնում է Կրեմլի կայքը` խորհրդակցության մասնակիցները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի խնդրի  կարգավորման շուրջ`  ուշադրության կենտրոնում պահելով մայիսի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպումը Վիեննայում:

Խորհրդակցությանը մասնակցել են ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>