Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի` մայիսի 17-ին կայացած նիստում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչները քննարկել են Բարձրագույն Եվրասիական տնտեսական միության № 72 որոշման իրագործմանն ուղղված քայլերը:
Ինչպես նշվում է ԵՏՀ մամուլի հաղորդագրության մեջ, խոսքը վերաբերում է «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության անդամ երկրների տարածքներում «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերություն» հասկացության կիրառման պայմանների մասին» որոշմանը:
Քննարկումների արդյունքում կողմերը հստակեցրել են ճանապարհային քարտեզի սահմանման ժամկետները` հաշվի առնելով Միության կազմում էլեկտրոնային անձնագրերի շահագործման ծրագրերը: