Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Լոռու մարզում շրջված միկրոավտոբուսից մահացածները եղել են 20 և 30 տարեկան, իսկ ԲԿ տեղափոխվածը՝23

$
0
0

Մայիսի 18-ին՝ ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ում «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի 33 UD 722 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

 

Շտապօգնության աշխատակիցներն ուղևոր 1992թ. ծնված Ա. Խ.-ին ցուցաբերել են առաջին բուժօգնություն և տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

 

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել 1986թ. ծնված Վ. Գ.-ի և 1996թ. ծնված Դ. Մ.-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>