«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել է «Բորնմուտին»:
Այս հաղթանակը 19-րդն էր մանչեսթերցիների համար մրցաշրջանում: Լուի վան Գալի թիմը կրկնել է ԱՊԼ-ում հաղթանակների թվով ակումբի հակառեկորդը, որը գրանցվել էր 2013-2014 մրցաշրջանում:
Մրցաշրջանի ընթացքում «կարմիր սատանաները» խփել են 49 գոլ: Մինչ այդ, թիմը 50 գոլից պակաս էր խփել ընդամենը 4 անգամ: