Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին, ով ամենայն հավանականությամբ ամռանը կհեռանա «արքայական ակումբից»:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, մադրիդցիները դիտարկում են անգլիական «Վեսթ Հեմի» ֆրանսիացի կիսապաշտպան Դիմիտրի Պայեի թեկնածությունը:
Հաղորդվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույսեր չի կապում Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: