Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ռուսաստանը հրաժարվել է Իրանին տանկեր և կործանիչներ մատակարարել

$
0
0

Ռուսաստանը չի պլանավորում Իրանին տանկեր և կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Ֆոմինը:

 

«Մենք չենք պատրաստվում մատակարարել, քանի որ այդ պլատֆորմներն ընկնում են ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ»,- ասել է նա՝ պատասխանելով Ինտերֆաքսի հարցին:

 

Ավելի վաղ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Պուրդաստանը հաղորդել էր, որ Իրանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել Т-90 տանկեր: Նշվում էր, որ Թեհրանը մտադիր է գնել տանկեր միայն արտադրության տեխնոլոգիաների հաղորդման դեպքում, քանի որ երկիրը հասել է արտադրական բարձր մակարդակի և հետագայում նման տեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտություն չկա:

 

Հիշեցնենք, որ 2000-ական թվականների երկրորդ կեսին ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի նկատմամբ, որոնք բացառում էին մինչև 2020թ-ն Իրանին հարվածային զենքերի մատակարարումն՝ առանց հատուկ թույլտվության:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>