Պորտուգալիայում առանց արտանետումների ժամանակաշրջան է մեկնարկել, քանի որ Պիրենեյան երկրում 107 ժամվա ընթացքում օգտագործել են միայն քամու, արևի և հիդրոկայանի օգնությամբ արտադրված էլեկտրաէներգիան:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, մեջբերելով պետական գործակալության վերլուծական տվյալները, Պորտուգալիան անցյալ շաբաթվա ընթացքում 4 օր անընդմեջ լույսի խնայողություն է արել` օգտագործելով միայն վերականգնվող էներգիա:
Էլեկտրականությունը երկրի ողջ տարածքում 107 ժամ շարունակ ապահովվել է արևային վահանակներից քամու և հիդրոկայանի օգնությամբ ստացված էներգիայով:
Պորտուգալիայում զրոյական արտանետումների մասին լուրը տարածվել է Գերմանիայի հայտարարությունից հետո, ըստ որի՝ մայիսի 15-ին երկիրն իր էլեկտրականության պահանջները բավարարել է բացառապես մաքուր էներգիայով: