Լոնդոնի «Տոտենհեմի» երկու ֆուտբոլիստներ հետաքրքրել են Թուրինի «Յուվենտուսին»,- տեղեկացնում է Dailystar.co.uk-ը:
Ըստ աղբյուրի՝ «ծեր սենյորայի» ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել «շնաձկների» կիսապաշտպաններ Կրիստիան Էրիկսենի եւ Նաբիլ Բենտալեբի տրանսֆերները:
Աղբյուրի համաձայն, «Յուվենտուսն» առաջարկով դիմել է լոնդոնյան ակումբին եւ պատրաստվում է գործարքն ավարտին հասցնել մինչեւ ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը: