Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գազի սակագնի վերանայման հարցը ՀԾԿՀ-ն կքննարկի մայիսի վերջին

$
0
0

Գազի սակագնի վերանայման հարցը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կքննարկի մայիսի վերջին: Այս մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում գազի սակագնի վերանայման հարցի շուրջ քննարկման ժամանակ նշել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը: Հանձնաժողովն արդեն ավարտել է սակագնի վերանայման ուսումնասիրությունները:

 

«Վերանայման հիմնական պատճառը ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բանակցությունների արդյունքում կնքված միջպետական համաձայնագիրն է: Այդ համաձայնագրով  նախատեսված են փոփոխություններ, ըստ որի, Հայաստան ներմուծող սակագինը սահմանին կազմում է 150 ԱՄՆ դոլար: Դրամային տեսքով արտահայտված՝ սովորական սպառողի, այսինքն` մինչև 10 հազար խմ սպառողների համար գազի սակագնի նվազեցումը կազմում է 9.3 դրամ խորանարդ մետրի համար: 156 դրամից սակագինը կդառնա 146,7 դրամ: Նախատեսում ենք մինչև ամսվա վերջ հարցը ներկայացնել հանձնաժողովի նիստին, եթե այն հաստատվի, ապա ուժի մեջ կմտնի 30 օր հետո: Ենթադրում ենք, որ հուլիս 1-ից կգործի նոր սակագին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Գարեգին Բաղրամյանը:

 

Քննարկմանը մասնակցող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ գազի սակագինը հնարավոր էր ավելին իջեցնել: Ստորագրված միջպետական համաձայնագիրն այնպիսին է, որ գազի գինը կախված չէ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։

 

«Այն մարժան, որը պետք է ունենա «Գազպրոմ Արմենիա»-ն, այլևս սահմանված է համաձայնագրով: Հանձնաժողովը կարող է ընդամենը սահմանել, թե այդ մարժայի որ տոկոսը որ ուղղությամբ կծախսվի:  Զուտ դիտարկելով փաստաթղթերը` հասկանում եմ, որ հանձնաժողովը տեսնում է տողեր, որ կարելի էր սակագինն ավելի նվազեցնել:  Դրանից բացի, պետք է նկատել, որ գազի միջազգային սակագները ևս նվազել են:  Այնպես որ, հնարավոր էր ապրիլին ստորագրված համաձայնագրում այլ թիվ նշել, սպառողների համար սակագինը շուրջ 10 դրամից ավելին իջեցնել»,-ասել ՀԿ նախագահը:  


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն էլ մեկ անգամ ևս ընդգծել է` սակագնի ավելի շատ իջեցնելու հնարավորություն ուղղակի չկար: 

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>