Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հունահռոմեական ոճի ըմբիշների հավաքը տեսանյութով

$
0
0

 Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը նախապատրաստվելով Օլիմպիական խաղերին՝ հերթական հավաքն է անցկացնում Ծաղկաձորում` Վենեսուելայի և Բուլղարիայի ընտրանիների հետ, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

 

Թիմի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի խոսքով՝ այս հավաքի հիմնական շեշտը դրված է ընդհանուր ֆիզիկական պատրաստության վրա: «Իտալիայում կայանալիք մրցաշարով մենք նախապատրաստվում են Օլիմպիական խաղերին: Խաղերին կշարունակենք նախապատրաստվել Ղրիմում և Բելառուսում»,-փաստել է Ջուլֆալակյանը:

 

Հայաստանի ընտրանու հավաքը մեկնարկել է մայիսի 11-ին և կեզրափակվի մայիսի 24-ին:

 

31-րդ ամառային Օլիմպիական խաղերին հունահռոմեական ոճի ըմբիշներից Հայաստանը կներկայացնեն Միհրան Հարությունյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Մաքիսմ Մանուկյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles