Արվեստի և մշակույթի բրիտանացի հայտնի գործիչները վերապահումով են արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հավանականության մասին:
Շուրջ 300 դերասաններ, գրողներ, նկարիչներ, որոնց թվում են Կիրա Նայթլին, Բենեդիկտ Քամբերբեթչը, Վիվիեն Վեստվուդը, մայիսի 19-ի երեկոյան բաց նամակ են հրապարակել The Telegraph բրիտանական պարբերականում` երկրում Brexit-ի (Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ի կազմից) մասին քննարկումներն անվանելով «թռիչք դեպի անհայտություն՝ միլիոնավոր մարդկանց համար ողջ Թագավորության տարածքում»:
DW.com-ի փոխանցմամբ` մշակույթի գործիչներն իրենց ուղերձում ընդգծել են, որ առանց ԵՄ-ի և միջազգային հանրության աջակցության երբեք կյանքի չէին կոչվի այն նախագծերը, որոնցում իրենք մասնակցություն են ունեցել:
Մեծ Բրիտանիայի ապագայի մասին հանրաքվեն` կապված ԵՄ կազմից դուրս գալու հետ, նշանակվել է հունիսի 23-ին: