ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա դադարի զինադադարի ռեժիմը խախտել, հաղորդում է RIA Novosti-ին:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Մեր գնահատմամբ՝ խախտումների բացարձակ մեծամասնությունն իրականացվում է Բաշար Ասադի ռեժիմի կողմից, և մենք հույս ունենք, որ Ռուսաստանը կդադարեցնի այդ խախտումները, ինչպես նաև խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը», - նշել է Քիրբին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտարարել էր, թե ԱՄՆ-ն Սիրիայում չի պատրաստվում ահաբեկչության դեմ պայքարել Ռուսաստանի հետ համատեղ: