Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բարսելոնան պաշտոնապես երկրաձգել է տեխնիկական հովանավորի հետ պայմանագիրը

$
0
0

 Կատալոնական «Բարսելոնան» նոր պայմանագիր է կնքել տեխնիկական հովանավոր «Nike»-ի հետ:

 

«Կապտանռնագույնների» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է մարզական հանդերձանք արտադրող ամերիկյան ընկերության հետ համագործակցության շարունակման փաստը:

 

««Նայքի» հետ այս նոր պայմանագրով մենք շարունակում ենք զարգացնել աշխարհի առաջատար սպորտային բրենդի հետ մեր համագործակցությունը և այդկերպ միջազգային ասպարեում ամրապնդում ենք մեր ակումբի դիրքերը: Շատ ուրախ ենք համագործակցության երկարաձգման առթիվ և վստահ ենք, որ հետագայում նույնպես կշարունակենք մարզական հաջողությունների հասնել»,- Բարտոմեուի խոսքերն է մեջբերել կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:

 

Նշվում է, որ պայմանագրի մանրամասները կկներկայացվեն «Բարսելոնայի» վեհաժողովից հետո:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>