Մադրիդի «Ռեալը» մտադիր չէ տրանսֆերի հանել կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին,- տեղեկացնում է «marca»-ն:
«Արքայական ակումբը» Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշին հայտնել է, որ ղեկավարությունը մտադիր չէ դիտարկել այլ թիմերից ստացվող առաջարկները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», ֆրանսիական ՊՍԺ-ն ու Թուրինի «Յուվենտուսը» փորձելու են իրականացնել Խամեսի տեղափոխությունը: