«Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը գաղտնիք է բացահայտել, ինչն առնչվում է ակումբի տրանսֆերային հետաքրքրություններին:
«Ես Կևին Գամեյրոյի ծառայություններով արդեն մի քանի տարի է հետաքրքրվում եմ: Մենք դիտարկում էինք այն տարբերակը, երբ ես դեռ «Ատլետիկոյում» էի աշխատում»,- հայտնել է Ֆերնանդեսը:
Նշենք, որ կատալոնական ակումբը հնարավորություն ունի 18 միլիոն եվրոյով և Ալեն Հալիլովիչի տրանսֆերային իրավունքները տալով՝ ձեռք բերել Գամեյրոյին: