Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Շվեյցարիայում դատարանն արգելել է 21-ամյա թունիսցուն ամուսնանալ 71-ամյա շվեյցարուհու հետ

$
0
0

Շվեյցարական դատարանը վճռել է, որ Թունիսի  21-ամյա քաղաքացին բնավ  ջերմ զգացմունքներ չի տածում 71-ամյա հարսնացուի հանդեպ:

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` քննության վարկածով` երիտասարդ տղամարդուն  հետաքրքրում է միայն տեղի քաղաքացիություն ստանալու հնարավորությունը:


Ի պատասխան իր հասցեին հնչած քննադատության` կինը նշել է, որ փեսացուի հետ իրենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն, իսկ նման ամուսնության մեջ որևէ հանցավոր բան չկա: «Մենք երկուսս էլ սիրում ենք ռեփ, զբոսանք բնության գրկում, և մենք միանման հետաքրքրություններ ունենք», - ասել է շվեյցարուհին:


Թունիսցին և շվեյցարուհին ծանոթացել են երեք տարի առաջ համացանցով, իսկ առաջին անգամ հանդիպել են անցյալ տարի: Կինը ժամանել է փեսացուի հայրենիք, որպեսզի ամուսնության մասին հայտ ներկայացնի:

 

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>