Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Գերմանացի թյուներները ագրեսիվ տեսք են հաղորդել «գերհզոր» Lamborghini Aventador-ին (լուսանկարներ)

$
0
0

Գերմանական Novitec Torado թյունինգային ընկերությունը վերամշակվան է ենթարկել Lamborghini Aventador  սուպերքարի SV «գերհզոր»  տարբերակը:

 

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն` կուպեն թափքի նոր դիմամաս է ստացել, իսկ շարժիչի հզորությունն ավելացել է 36 ձիաուժով:


Վերամշակման աշխատանքներից հետո 6.5 լիտր ծավալային V12 ատմոսֆերային շարժիչի հզորությունը 750 ձիաուժից հասել է 786-ի: Նշվում է, որ մեքենայի դինամիկ բնութագրիչները չեն գաղտնազերծվում: Aventador SV  սերիական մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2.8 վայրկյանում, իսմ մեքենայի առավելագույն արագությունը կազմում է 350 կմ/ժամ:


Novitec Torado-ի կուպեն արտաքնապես տարբերվում է բնօրինակ մոդելից. այն ներկայանում է առավել բարդ ածխածնային թափքով, ներառյալ` նոր դիմացի թափարգելը և մեծացված հակաթևը:


Lamborghini Aventador SV  կուպեի դեբյուտը տեղի էր ունեցել 2015-ի մարտին` Ժնևի ավտոսրահում:  Նույն տարվա օգոստոսին թողարկվել էր ռոդստեր տարբերակը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>