ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆրենկ Ռոուզը կայցելի Սաուդյան Արաբիա, Քուվեյթ և Միացյալ Արաբական Էմիրաթներ, որտեղ կքննարկի հակահրթիռային պաշտպանության մի շարք հարցեր: Նրա տարածաշրջան կատարվելիք այցը նախատեսվում է մայիսի 22-26-ը:
Քուվեյթում մայիսի 23-25-ը տեղի կունենա խորհրդակցություն ՀՕՊ հարցերի վերաբերյալ ԱՄՆ-ի կառավարական փորձագետների և Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի միջև:
ԱՄՆ-ն արդեն մի քանի տարի շարունակ երկխոսություն է վարում արաբական երկրների իր գործընկերների հետ՝ Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու ուղղությամբ: Վաշինգտոնը հայտարարում է, որ նման խորհրդակցությունների նպատակը՝ Իրանի կողմից հրթիռային սպառնալիքից պաշտպանությունն է: