Վրաստանը ուժեղացնում է պաշտպանությունը Աբխազիայի հետ սահմանային շրջաններում: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն` Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավար Լևան Իզորիայի խոսքով` այս միջոցառումը ձեռնարկվել է վրաց քաղաքացու մահվան դեպքից հետ:
Ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն բողոք էր հայտնել վրաց-աբխազական սահմանին Վրաստանի քաղաքացու սպանության առնչությամբ: Գերատեսչությունում նշել են, որ պատասխանատվությունը ռուսական կողմի վրա է, և անհրաժեշտ է Աբխազիայում ու Հարավային Օսիայում միջազգային անվտանգության մեխանիզմներ ստեղծել:
Ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Թբիլիսին օգտագործում է իր քաղաքացու մահը «ռուսական օկուպացիայի» թեման առաջ քաշելու համար: Գերատեսչությունում ընդգծել են, որ Թբիլիսին գիտի, որ ոչ սահմանապահները, ոչ ռուսաստանյան այլ ներկայացուցիչներ կապ չեն ունեցել տեղի ունեցածի հետ: