Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր աշխատանքային այցով կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Համաշխարհային հումանիտար գագաթնաժողովին, որն անցկացվելու է Թուրքիայում:
Պորոշենկոն ելույթով է հանդես գալու, մասնակցելու է աշխատանքային կլոր սեղանի, որը նվիրված է լինելու քաղաքական լիդերության դերակատարմանը՝ հակամարտությունների դադարեցման հարցում:
Այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ՝ այլ երկրների առաջնորդների ու կառավարությունների ղեկավարների հետ: