Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Աբովյան փողոցի խանութ-սրահի տանիքում հրդեհ է բռնկվել

$
0
0

Մայիսի 22-ին՝ ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 12 շենքի (2 հարկանի) տանիքից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
 

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի թիվ 12/1 հասցեում գտնվող «Գայանե Մելքոնյան» ԱՁ հուշանվերների խանութ-սրահի տանիքում (տնօրեն Ա. Մ.)։
 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.51-ին, մարվել՝ 12.14-ին։
Այրվել են խանութ-սրահի տանիքի փայտյա կառուցատարրերը` մոտ 60 քմ, մալուխների խուրձ՝ մոտ 5 գմ և վնասվել է առաստաղի մոտ 1 քմ հատված։
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>