Հողը բառ չէ, հողը աշխարհագրորեն տարածաչափորեն մի տարածք չէ, այլ հայի ընկալմամբ՝ այն ավելի շատ մտածողության չափման միավոր է, քան տարածքի:
Այս մասին Tert.am -ի հետ զրույցում հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով հարցին, թե նորմա՞լ է, որ հասարակության շրջանում «հո՞ղ, թե մարդ» բանավեճը, դիլեման:
«Մեր ընկալմամբ , մեր պատկերացմամբ` հողը շատ որոշակի կրում է բովանդակություն` թե՛ հայրենքի ներկայի, թե՛ ապագայի ..: Ավելի շատ մտածողության չափման միավոր է, քան տարածքի»,-ասաց Հրանուշ խառատյանը:
Հիշեցնենք, որ հասարակության երկու թևերի բաժանված` պնդում են, որ ապրիլյան քառօրյայի օրերին այդ 800 հեկտարի համար հարյուրավոր զոհեր ենք ունեցել, հետևաբար, դրանք հետ պետք է բերվեն։ Մի մասն էլ պնդում է, թե նման կոչեր անելը` սպասումով, որ ուրիշները պետք է իրենց կյանքի գնով հետ բերեն այդ տարածքները, անբարոյականություն է:
Ըստ Հրանուշ Խառատյանի` այս երևույթը նոր չէ, այլ անընդհատ հոգեբանորեն նախապատրաստվել են տարբեր ձևերով:
«Առաջին հայկական հանրապետության անկախության կորստից հետո հողերի խնդիրը միշտ ակտուալ է եղել հայ գիտակցության մեջ թե՛ պատմական, թե՛ ինքնության, թե՛ քաղաքական առումներով: Սրանք հայտնի բաներ են: Այսինքն՝ մենք անընդհատ խոսում ենք հողերի պաշտպանության մասին` վերադարձնել հող, չվերադարձնել»,-ասաց նա:
Հրանուշ Խառատյանը գտնում է, որ այս բանավեճն այսքան սուր չէր լինի, եթե այս տարիներին իշխանություններն անընդհատ չտարփողեին, թե ինչքան մեծ է մեր դիմադրողականությունը, որը ձևակերպվում էր «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսի ներքո:
Ըստ Հրանուշ Խառատյանի, չափել հեկտարով, մետրո՞վ, թե նրանով, թե ինչպես պետք է վերադասավորվի վտանգի տարածքներում ապրող մարդկանց կյանքն ու կենցաղը, դրանք բոլորն այդ «հող» հասկացության ուղղակի շղթայական կապերն են: