Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Յըլդըրըմը խոստացել է, որ Թուրքիան կպայքարի ահաբեկչության դեմ մինչև սպառնալիքի լիարժեք չեզոքացումը

$
0
0

Թուրքիայում ահաբեկչության դեմ պարքարը կշարունակվի այնքան, մինչև քաղաքացիներն իրենց լիարժեք անվտանգ չզգան։ Այս հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնի թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով կուսակցության արտահերթ համագումարին։

«Հարցնում են, թե երբ կավարտվեն (հակաահաբեկչական) գործողությունները։ Ես հայտարարում եմ, որ դրանք կշարունակվեն այնքան, մինչև չապահովվի մեր ժողովրդի լիարժեք անվտանգությունը, մինչև վերջ չունենան մեր քաղաքացիների վրա հարձակումները»,- տեղեկացնում «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Յըլդըրըմը կոչ է արել «ազգին չանհանգստանալ, քանի որ Թուրքիան կձերբազատվի այդ սպառնալիքից»։ Նրա խոսքով՝ երկիրը «պայքարում է ոչ միայն անջատողական ահաբեկչական կազմակերպության դեմ»՝ նկատի ունենալով Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, այլև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ։ 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>