Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում շարունակվում է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը:
Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը վաղը 1/8 եզրափակիչ փուլում կմրցի Ֆրանսիան ներկայացնող Սառահ Ուրահմունի հետ,- տեղեկացնում է Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Ֆրանսիացի 34-ամյա մարզուհին աշխարհի 2008 թվականի առաջնության արծաթե , Եվրոպայի 2007 թվականի բրոնզե և 2011 թվականի արծաթե մեդալակիր է:
Հիշեցնենք, որ Անուշը պայքարը սկսել է 1/32-րդ փուլից:
↧
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Անուշ Գրիգորյանի մրցակիցը 1/8 եզրափակիչ փուլում կլինի Սառահ Ուրահմունը
↧