Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Rslsoapbox. Մովսիսյանը՝ Կանզաս Սիթիի դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ

$
0
0

 Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Ռեալ Սոլթ Լեյքը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Սպորտինգ Կանզաս Սիթիին»:



Կալիֆորնիացիների կազմում մեկնարկային կազմում է ընդգրկված եղել հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով փոխարինվել է 90-րդ րոպեին: Առաջին խաղակեսի վերջնամասում 28-ամյա ֆուտբոլիստի հարվածից հետո գնդակը դիպչել է Դևիսին և հայտնվել է դարպասում: 53-րդ րոպեին հայ հարձակվողն արդեն անձամբ է գոլի հեղինակ դարձել:



Rslsoapbox.com-ը հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Յուրա Մովսիսյանին, ում գործողությունները գնահատվել է 8 բալով:



«Հաճելի էր հետեւել Մովսիսյանի խաղին: Դեւիսի ինքնագոլն իրականում Յուրա Մովսիսյանի հաջողությունն էր: Մի շարք հանդիպումներում բախտը չէր ժպտում հայ հարձակվողին: Երկրորդ խաղակեսում եւս մեկ գոլը ցույց տվեց Մովսիսյանի բարձրակարգ որակները»,- գրված է կայքում:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Latest Images

Trending Articles



Latest Images

<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>