Facebook-ը արգելել է տարածել աշխարհի ամենագեր մանեկենուհու՝ Թեսս Հոլիդեյի լուսանկարը՝ պատճառաբանելով, որ նրա պատկերը խախտում է սոցիալական ցանցի էսթետիկ սկզբունքների քաղաքականությունը, այս մասին գրում է The Sun-ը:
155 կգ քաշով 30-ամյա ամերիկուհու լուսանկարը տարածվել էր ավստրալական ֆեմինիստական Cherchez la Femme կազմակերպության ակցիայի շրջանակում: Թեսսի պատկերը պետք է օգներ Feminism and Fat («Ֆեմինիստություն և ավելորդ քաշ») միջոցառման ակտիվիստներին հաջողությունների հասնել:
Հոլիդեյի լուսանկարը չի հեռացվել, սակայն Cherchez la Femme-ին թույլ չեն տվել գովազդել իրենց ակցիան Facebook Ads ծառայության միջոցով: Ակտիվիստներին խորհուրդ են տվել փոխել այդ լուսանկարը:
Cherchez la Femme-ի ակտիվիստներին բացատրել են, որ Facebook-ն արգելում է այնպիսի լուսանկարներ հրապարակել, որտեղ երևում է ճարպերի ծալքերը, ցելյուլիտը և այլ ֆիզիկական թերություններ, ինչպիսին օրինակ անորեքսիան է: