ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հանդես է եկել ընդդեմ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, հաղորդում է RIA Novosti-ին:
«Մնալ ԵՄ-ում, թե ոչ՝ որոշելու են բրիտանացիները: Բայց ես կասեմ այն, ինչ նշանակություն ունի ՆԱՏՕ-ի համար՝ մենք կարող ենք հասնել ավելիին, եթե աշխատում ենք միասին: Դա հիմնական սկզբունք է նաև ԵՄ-ի համար: Շատ բաներում ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն լրացնում են միմյանց»,- մանրամասնել է Վերշբոուն:
Նա նաև նշել է, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն իրար ավելի «ուժեղ և արդյունավետ» են դարձնում: