Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Հետապնդելով մամուլին` Անկարան աչք է փակում կոռուպցիայի վրա. թուրք լրագրողուհի

$
0
0

Թուրքիայի իշխանությունները շատ ավելի մեծ եռանդով ցուցադրական դատավարություններ են անցկացնում լրագրողների, քան դրամաշորթների նկատմամբ: РИА Новости-ի փոխանցմամբ`  Sputnik գործակալությունն է հայտնել թուրք լրագրողուհի Արզու Յըլդըզը: 

Այնուամենայնիվ Յըլդըզը համոզված է, որ արդարադատության համակարգը Թուրքիայում վաղ թե ուշ կսկսի գործել, թեև այժմ գտնվում է կաթվածահար վիճակում:

«Նրանք, ովքեր կալանքի տակ են առնում լրագրողներին, ձերբակալում են դատավորներին, դատախազներին, մեղադրում են ոստիկաններին դավաճանության մեջ, բոլոր այդ մարդիկ  չեն կարողանա իրենց արարքներով քողարկել իրենց իսկ հանցագործությունները: Վաղ թե ուշ նրանք պատասխանատվություն կկրեն», - ասել է լրագրողուհին:

Թուրքական դատարանը  մայիսի 20-ին Արզու Յըլդըզին դատապարտել է մեկ տարի, 8 ամսվա ազատազրկման և զրկել ծնողական իրավունքներից՝ թուրքական հատուկ ծառայությունների բեռնատարների հետախուզման տեսանյութերը հրապարակելու համար: Բեռնատարները հավանաբար զենք էին տանում սիրիացի գրոհայիններին:



 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>