Ճապոնական արտադրության ռոբոտները մուտք են գործում սպասարկման ոլորտ: Այս մասին գրում է Tech Insider-ը` տեղեկացնելով, որ Pizza Hut պիցցերիաների ցանցը մտադիր է մինչև տարեվերջ «աշխատանքի վերցնել» ռոբոտ-մատուցողների:
Ասիայում տեղակայված պիցցերիաներում պատվերներ կընդունեն Pepper մարդանման ռոբոտները, որոնք ստեղծել է ճապոնական SoftBank ընկերությունը:
Նշվում է, որ Pepper ռոբոտն առաջին անգամ կկիրառվի կոմերցիոն նպատակով: Ռոբոտի ծառայություններից օգտվել հնարավոր կլինի միայն MasterCard-ի օգնությամբ:
Pizza Hut-ի այցելուները ռոբոտի ծառայություններից կկարողանան օգտվել պարզապես ողջունելով Pepper-ին: Հաճախորդները պետք է MasterCard-ի տվյալները նշեն ռոբոտի պլանշետում, որից հետո կկարողանան պատվերներ ստանալ: Ռոբոտը կարող է նաև խորհուրդներ տալ: