Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Էրիկ Կանտոնան խոստովանել է, որ Լուի վան Գալի հեռանալուց հետո գլխավոր մարզչի դերում կցանկանար տեսնել ոչ թե Ժոզե Մոուրինյոյին, այլ Խոսեպ Գվարդիոլային:
«Սիրում եմ Մոուրինյոյին, սակայն խաղաոճի տեսանկյունից չեմ կարծում, որ նա համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինձ դուր է գալիս նրա կիրքը, հումորը, բացի այդ, նա նվաճում է տիտղոսներ:
Սակայն չեմ կարծում՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին դուր կգա այդ ֆուտբոլը, նույնիսկ եթե նա հաղթի: Այո, Ժոզեն կարող է հաղթել: Սակայն արդյո՞ք այդպիսի խաղն են սպասում երկրպագուները:
Կնախընտրեի Գվարդիոլային, ով Կրուիֆի գործի շարունակողն է: Այո, նա կհայտնվի Մանչեսթերում, սակայն ոչ այն ակումբում»,- Կանտոնայի խոսքը մեջբերում է «BBC»-ն: