Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Ուկրաինայի նախագահը «Ուկրաինայի հերոսի» աստղ է հանձնել Նադեժդա Սավչենկոյին

$
0
0

Համաներման արժանացած ուկրաինուհի օդաչու Նադեժդա Սավչենկոն, Կիև ժամանելուն պես, ջերմ ընդունելության է արժանացել հայրենակիցների և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից:

 

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Պորոշենկոն Սավչենկոյին «Ուկրաինայի հերոսի» աստղ է հանձնել «արիություն ցուցաբերելու և Ուկրաինայի ժողովրդին զոհաբերությամբ ծառայելու համար»:


Ինչպես արդեն հաղորդվել էր, իր ելույթի ժամանակ Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես հաջողվել է վերադարձնել Սավչենկոյին, Ուկրաինան կվերադարձնի նաև Դոնբասն ու Ղրիմը:


Նադեժդա Սավչենկոն, իր հերթին, հայտարարել է, որ պատրաստ է կրկին մեկնել մարտի և կզբաղվի գերիության մեջ հայտնված ուկրաինացի զինվորականների ազատագրմամբ:


Հիշեցնենք, որ Սավչենկոյին ռուսական դատարանը դատապարտել էր 22 տարվա ազատազրկման Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեղադրանքով: Իսկ այսօր ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում էր շնորհել Սավչենկոյին:

 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>