Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Բավարիան հրաժեշտ կտա երեք ֆուտբոլիստների

$
0
0

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպաններ Սեբաստիան Ռոդեն ու Պյեր-Էմիլ Հյոյբերգը, ինչպես նաեւ մարոկկացի պաշտպան Մեհդի Բենատին ստիպված կլինեն նոր ակումբներ փնտրել,- հաղորդում է «TZ»-ն:



Աղբյուրի համաձայն՝ ապագա գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հույսեր չի կապում նրանց հետ: Ավելի վաղ Հյոյբերգը հայտնել էր, որ մտադիր է ամռանը տեղափոխվել այլ ակումբ: Ավարտված մրցաշրջանում նա վարձավճարով հանդես էր եկել Գելզենկիրխենի «Շալկեում»:



Մատս Հումելսին ձեռք բերելուց հետո Բենատիան նույնպես ապագա չունի գերմանական ակումբում: Ինչ վերաբերում է Ռոդեին, ապա նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2018 թվականին:


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>