Quantcast
Channel: Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Viewing all articles
Browse latest Browse all 221505

Մենք պետք գումար ներդնենք գյուղատնտեսության մեջ, որ գյուղատնտեսությունը տա արդյունք. Լյովա Խաչատրյան

$
0
0

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է գյուղատնտեսության զարգացման խնդիրներին: «Մենք պետք  գումար ներդնենք գյուղատնտեսության մեջ, որ գյուղատնտեսությունը տա արդյունք»,-ասաց նա:

 

Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերին՝ նա ասաց, որ դրանք շատ բարձր տոկոսադրույքներով են տրամադրվում և ասաց, որ առաջարկում է առանց տոկոսադրույքի վարկեր տրամադրվեն: «Այդ ի՞նչ պետք է աշխատի գյուղացին, որ այդքանը վարկերը փակի, մի քիչ էլ  իրեն մնա, որ զարգանա: Այդ տոկոսադրույքով հնարավոր չէ զարգացնել գյուղատնտեսությունը»,-ասաց նա:


Ըստ նրա՝ այսօր անհրաժեշտ են էժան վարկեր, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա, այլապես այսօր գյուղացին բարձր տոկոսով վարկերի տակ է: Լյովա Խաչատրյանը  նշեց, որ պետությունը միլիարդների վարկեր է վերցնում  և ոչ մի աշխատատեղ, ոչ մի ռեալ արտադրություն չի ստեղծվում: «Պետք է այդ վարկերն ուղղորդեն գյուղատնտեսությանը: Այսօր մեր տնտեսության վիճակը մնացել է հարյուր տարվա առաջվա մակարդակի վրա»,-ասաց նա:


Ինչ վերաբերում է գյուղատնտեսության աճին, ապա պատգամավորն ասաց, որ եթե քաղաքական որոշում լինի այս տարի ևս, գյուղատնտեսությունն աճ կապահովի:


Անդրադառնալով թուրքական ապրանքների երրորդ երկրից ներկրման արգելքի անհրաժեշտությանը՝  Լյովա Խաչատրյանն ասաց, որ այստեղ ավելի շատ ոչ թե արգելքի այլ բարոյական հարց կա և այդ ապրանքները պարզապես չպետք է գնել: «Ամեն ինչ չէ, որ փողով պետք է չափենք»,-եզրափակեց նա:
 


Viewing all articles
Browse latest Browse all 221505

Trending Articles



<script src="https://jsc.adskeeper.com/r/s/rssing.com.1596347.js" async> </script>